Ամերիկյան կործանիչները Ալյասկայի մոտ երկու ռուսական ռմբակոծիչ են որսացել
Ամերիկյան ռազմաօդային ուժերի F-22 երկու կործանիչները սեպտեմբերի 11-ին Ալյասկայի մոտ որսացել և ուղեկցել են երկու Տու-95 ռուսական ռմբակոծիչ։ Այդ մասին հայտնում է Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական պաշտպանության միավորված հրամանատարության մամուլի ծառայությունը, գրում է rbc.ru-ն։
Հայտարարությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին` տեղի ժամանակով 22:00-ին։ Հրամանատարությունում հավելել են, որ ռմբակոծիչները որսացել են Ալյասկայի ափի մոտակայքում գտնվող միջազգային օդային տարածքում։
Հաղորդվում է, որ Տու-95-երը տեղաշարժվում էին ռուսական Սու-35 ռուսական կործանիչների ուղեկցությամբ։ Հրամանատարությունում հավելել են, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել ԱՄՆ-ի և Կանադայի սահմանները։