World News

ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ իրանական ընկերության հետ համագործակցելու համար

ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ իրանական Mahan Air ավիաընկերության հետ համագործակցությանն ի պատասխան։ Այդ մասին ասված է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հայտարարությունում, գրում է ТАСС-ը։

«Ես չեմ հասկանում՝ ինչու միջոցներ չեն ձեռնարկվել, օրինակ՝ ռուսական անձանց նկատմամբ, որոնք ֆինանսական օգնություն են տրամադրում Mahan Air-ին»,- նշել է նա։

«Հաղորդվել է, որ պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունը զենք և անձնակազմ է տեղափոխում Սիրիա՝ պահպանելով Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ չվերթները»,- ասված է հայտարարությունում։

«Մենք պետք է ուսումնասիրենք և պատժամիջոցներ սահմանենք ռուսական անձանց և ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Mahan Air-ին ինքնաթիռների սպասարկմամբ, տոմսերի վաճառքի ծառայություններով, բեռների վաճառքով և շատ այլ միջոցներով»,- նշել է Էդ Ռոյսը։

Վաշինգտոնը փետրվարին հայտնել է, որ այդ իրանական ընկերությունը թուրքական ընկերությունների օգնությամբ, ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով, ստացել է Միացյալ Նահանգներում արտադրված օդանավակայանների համար պահեստամասեր։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Mahan Air-ի նկատմամբ մասնավորապես այն պատճառով, որ ընկերությունն իրանական ռազմական ստորաբաժանումներ և զենք է տեղափոխել Սիրիա։

Читайте на сайте