World News

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

Հարաբերական կայուն է այս պահին: Այս  մասին նախագահի նստավայրում պարգևատրումներից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Ապա՝ խոսելով անկախության տոնի մասին՝ նա ասաց. «1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք ձեռք ենք բերել անկախություն և ինքնակառավարվում ենք շատ հզոր կերպով, իսկ քաղաքական փոփոխությունները, իրողությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն: Մեր երկիրը, որքան կա, այնքան կա, մենք դիմագրավում ենք և ազդում ենք բոլոր գործողություներին»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինքնիշխանության հետ կապված մտահոգություններ չունի: Դավիթ Տոնոյանի համոզմամբ՝ արդեն միասնական Հայաստանն է կառուցվում:

Читайте на сайте