World News

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին, որը վազելով անցել է ճանապարհը հենց տրանսպորտային միջոցի առջևով: Միջադեպի տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում ու բուռն քննարկումների պատճառ դարձել, գրում է lenta.ru-ն:


Հաղորդվում է, որ դպրոցականը ճանապարհն անցել է վազելով, ինչի պատճառով վարորդը ստիպված է եղել շատ կտրուկ արգելակել: Տղամարդն օրինախախտին նկատողություն է արել, ինչին տղան արձագանքել է՝ խորհուրդ տալով վարորդին «ձայնը կտրել»:


Տղան, իր հերթին, պատմել է, որ շտապել է դպրոցական ավտոբուսի մոտ և սուլոց ու վիրավորանք է լսել իր հասցեին:


Տեսանյութում երևում է՝ ինչպես է զայրացած վարորդը դուրս գալիս տրանսպորտային միջոցից ու ամբոխի աչքի առաջ ապտակում տղային:


Համացանցի օգտատերերի բուռն արձագանքից հետո քաղաքի տրանսպորտային իշխանությունները հայտարարել են, որ տղամարդուն սպասվում են կարգապահական տույժեր: Տեսանյութի «հերոսի» գործողությունները նրանք անթույլատրելի են համարել:


Հետագայում ավտոբուսի վարորդը խոստովանել էր, որ շատ էմոցիոնալ է արձագանքել տղայի պահվածքին:


Այնուամենայնիվ, համացանցում ոչ բոլորն են վարորդին մեղավոր համարել: Հաջակցություն վարորդի ստեղծվել է խնդրագիր, որը ստորագրել է ավելի քան 300.000 մարդ:


Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնն էլ հայտարարել է, որ այնուամենայնիվ, երեխային ծեծել չէր կարելի:

 

Читайте на сайте