World News

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարներին ողջունելու ժամանակ արհամարհել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին:

Ինչպես նշում է express.co.uk-ը, միջադեպը տեղի է ունեցել Զալցբուրգում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

Մեյը կանգնած է եղել ԵՄ մյուս առաջնորդների հետ, երբ Մերկելը նրանց է մոտեցել: Մեծ Բրիտանիայի վարչապետը ժպտացել ու առաջ է եկել, սակայն Մերկելը նրան անտեսել է ու փոխարենը ողջունել է Լիտվայի նախագահին:

Հատկանշական է, որ կանցլերը մեջքով է շրջվել Մեյին՝ շարունակելով ողջունել մյուս ղեկավարներին:

Աղբյուրը ենթադրում է, որ նման վերաբերմունքի պատճառը «Բրեքզիթն» է՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից:

Ավելի վաղ BBC-ն, սեփական աղբյուրին հղումով, հայտնել էր, որ Մերկելը Մեյի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ «Մեծ Բրիտանիան պետք է տառապի «Բրեքզիթ»-ի պատճառով»:

Ներկայում Լոնդոնի և Բրյուսելի միջև բարդ բանակցություններ են ընթանում «Բրեքզիթ»-ի հարցով:

 

 

Читайте на сайте