World News

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է Land Cruiser 200 ամենագնացի նոր տարբերակը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության պաշտոնական կայքին, տվյալ մոդելը փոխարինելու է գալիս Excalibur հատուկ սերիային և առանձնանում է արտաքին դիզայնի եզակի տարրերով, բացառիկ ինտերիերով և մաքսիմալ համալրվածությամբ: Մեքենան հնարավոր է ձեռք բերել բենզինային կամ դիզելային շարժիչներով:

Նորագույն Land Cruiser 200-ը նախորդ սերնդի մոդելից տարբերվում է ռադիատորի վանդակաճաղերով, թափարգելներով (բամպեր) և հետին տեսանելիության հայելիներով:

Читайте на сайте