World News

Հայտնի է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման մոտավոր ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Salem Radio Network ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա մոտակա երկու ամսվա ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը մենք կտեսնենք հաջորդ երկու ամսվա ընթացքում»,- նշել է Բոլթոնը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր հաջորդ հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ տեղի կունենա միայն ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո, որը կայանալու է ընթացիկ տարվա նոյեմբերին:

Читайте на сайте