World News

ՀԱՊԿ-ի «Օդային կամուրջ-2018» զորավարժություններին ավելի քան 3000 զինվորական է մասնակցել անդամ երկրներից, այդ թվում և Հայաստանից

Ավելի քան 3000 զինծառայող է տեղակայվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հրաձգարաններում՝ «Օդային կամուրջ-2018» առաջին ավիացիոն զորավարժությունների շրջանակներում, որոնք շաբաթ ավարտվել են Եկատերինբուրգում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ միասնական հրամանատարության ղեկավար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Նուրլան Օրմանբետովը:

«ՀԱՊԿ շրջանակներում առաջին անգամ իրականացվել են «Օդային կամուրջ-2018» շտաբային զորավարժությունները: Եկատերինբուրգում հավաքվել է միասնական հրամանատարությունը, որտեղ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրներից ներկայացուցիչներ են ժամանել ուսումնավարժանքների տարածքում զորամիավորումների տեղափոխման առաջադրանքները համատեղ կատարելու համար», - ասղբյուրը մեջբերում է գեներալ-լեյտենանտի խոսքը:

Ինչպես վերջինս նշել է, գործարկվել է ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի ռազմատրանսպորտային ավիացիան: Զորավարժությունների վայր տեղափոխված զինվորականների թիվը գերազանցել է երեք հազարը, իսկ սպառազինումն ու ռազմական տեխնիկան կազմել է ավելի քան 500 միավոր:

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ հետագայում «Օդային կամուրջ» զորավարժություններին կներգրավվի մարտական և բանակային ավիացիան, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի ապահովեն օդային տեղաշարժի անվտանգությունը:

«Օդային կամուրջ-2018» առաջին զորավարժություններն անցկացվել են հոկտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում:  

Читайте на сайте