World News

Արմավիր քաղաքի 16/13 ընտրատեղամասում տեխնիկական խնդրի պատճառով ընտրողը չկարողացավ իր քաղաքացիական պարտքը կատարել

Արմավիր քաղաքի 16/13 ընտրատեղամասում ընտրողը չկարողացավ իր քաղաքացիական պարտքը կատարել տեխնիկական խնդրի պատճառով: Ընտրական սարքում նրա անձնագրի տվյալները բացակայում էին, ինչը բարկացրեց քաղաքացուն:

Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ քաղաքացին անձնագիրը փոխել է ապրիլ ամսին, հնարավոր է, որ հին անձնագրի տվյալներով է նա հաշվառված:

Քաղաքացին պահանջում էր իրեն չզրկել ընտրելու իրավունքից:

Հանձնաժողովի նախագահը, խորհրդակցելով անձնագրային բաժանմունքի  համապատասխան մասնագետների հետ, քաղաքացուն ուղղորդեց անձնագրային բաժին՝ ճշգրտելու խնդիրը:

Մեծահասակ քաղաքացին դժգոհեց, որ պետք է սխալի պատճառով հասնի անձնագրային բաժին, բայց ասաց՝ ամեն ինչ կանի, որ իր քվեն տեղ հասնի: 

Читайте на сайте