Իսրայելը լարվածության թուլացումից հետո վերաբացել է Գազայի հատվածի հետ սահմանը (լուսանկարներ)
Իսրայելը վերականգնել է Գազայի հատվածի հետ սահմանին տեղակայված «Էրեզ» և «Քերեմ Շալոմ» անցակետերի աշխատանքը, որը դադարեցվել էր չորս օր առաջ՝ ի պատասխան պաղեստինյան կողմի հրթիռակոծմանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Իսրայելի իշխանությունները բացատրել են, որ սահմանի վերաբացումը պայմանավորված է սահմանին լարվածության նվազմամբ:
Հայտնի է, որ «Քերեմ Շալոմ» անցակետն օգտագործվում է առևտրային ու մարդասիրական բեռների տեղափոխման, իսկ «Էրեզ»-ը՝ մարդկանց անցման համար:
Իսրայելը դրանք փակել էր չորեքշաբթի, երբ Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել էր Բեեր Շևե խոշոր քաղաքի տներից մեկի վրա: