World News

Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ Tert.am-ի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման. Դատախազություն

Էջմիածնում` ՏԻՄ ընտրությունների ընթացքում, 14/11 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ Tert.am-ի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Tert.am-ի՝ «Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները» վերտառությամբ հոդվածն

Արմավիրի դատախազությունն ուղարկել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ ստուգման»,-ասաց Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ մամուլում Էջմիածնի նույն ընտրատեղամասի վերաբերյալ մեկ այլ հրապարակման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ Tert.am-ի թղթակիցը Էջմիածնի նշված ընտրատեղամասից հայտնել էր, որ ընտրողներից մեկին ուղղորդել են, բացի այդ, ընտրողների մեծամասնությունը նկարում է իր քվեաթերթիկը, ինչը նկատել են հանձնաժողովի անդամները, որոնք հորդորել են ջնջել լուսանկարները:

Читайте на сайте