World News

Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 9.33%-ը. քաղաքներից ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ուենցող ՏԻՄ ընտրություններին ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20,310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 5400 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Էջմիածնում՝ 2784։ Արմավիրում և Հրազդանում մասնակցել են 1849 և 3240 ընտրող համապատասխանաբար։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: 

Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում է 12 թեկնածու՝ այդ թվում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարանը։

Հրազդանում միմյանց պայքարում են ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնառաջադրված է, և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս են եկել մրցապայքարից։

Արմավիրում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։

Կապանում առաջադրված թեկնածուները երեքն են: Նրանց թվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն են՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:

ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11:00-ի դրությամբ՝ ըստ համայնքների.

Читайте на сайте