Ռոջեր Ֆեդերերը դեմ է մարզիչների հուշումները թույլատրելու գաղափարին
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դեմ է խաղերի ժամանակ մարզիչների հուշումները թույլատրելու գաղափարին, որն այժմ ակտիվ քննարկվում է.
«Ես միշտ դեմ եմ եղել այս երևույթին: Իսկապես, մարզիչների հուշումների անհրաժեշտություն չպետք է լինի: Այո, Դևիսի գավաթի ժամանակ հուշումներ պետք են, քանի որ սա թիմային մրցաշար է, սակայն մյուս մրցաշարերում նման բան չպետք է թույլ տալ:
Սա դպրոցում սովորելու նման է: Դու ակտիվ սովորում ես, որպեսզի թեստ հանձնես: Թեստը գրելիս մայրիկիդ չես կանչելու և հարցնես ինչ կստացվի 2+2:
Կարճ ասած՝ նման գաղափարն ինձ դուր չի գալիս: Հույս ունեմ՝ մարզիչները միշտ կողքից կհետևեն թենիսիստների խաղին»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA պարբերականը: