World News

«Երևան 2800». Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես են եկել մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները:

Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով:

Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական և լեհական համայնքների ներկայացուցիչները:

Մշակութային այսպիսի նախաձեռնություններն ամրապնդում են ժողովուրդների բարեկամությունն ու նպաստում մշակութային երկխոսությանը:

Читайте на сайте