Մահացել է «Սոպրանոների կլանը» սերիալի ռեժիսոր Դենի Լեյները
Միացյալ Նահանգներում 57 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր Դենի Լեյները, որն առավելապես հայտնի է «Սոպրանոների կլանը» սերիալի, «Խուլիգաններն ու խելոքները», «Հարոլդն ու Կումարը» ֆիլմերի շնորհիվ:
Ինչպես նշում է Deadline-ը, ռեժիսորը մահացել է հոկտեմբերի 18-ին՝ ծանր հիվանդության դեմ տևական պայքարից հետո: Հայտնի է, որ ռեժիսորը հիվանդ էր թոքերի քաղցկեղով:
Պրոդյուսեր Ռոս Պուտմանը, որը Լեյների հետ համագործակցության հարուստ փորձ ունի, նշել է, որ դա մեծ կորուստ է:
Պուտմանի խոսքով՝ Լեյներն իր գործում իսկական պրոֆեսիոնալ էր ու միշտ նկարահանման խմբից ու դերասանական անձնակազմից պահանջում էր 100%-անոց արդյունք: