Թայվանում ճեպընթացը դուրս է եկել գծերից. կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
Թայվանում երկաթուղային վթար է տեղի ունեցել. անհայտ պատճառներով Puyuma Express ճեպընթացը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով 17 մարդ մահացել է, 132-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կղզու հրշեջ-երկաթուղային վարչությանը, դեռևս հայտնի չէ՝ գնացքի ուղևորների թվում արտասահմանցիներ կան, թե ոչ:
Նշվում է, որ վթարի պահին ճեպընթացում 366 ուղևոր է գտնվել: Բոլոր տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:50-ին (երևանյան՝ 12:50) Թայվանի հյուսիսային վարչաշրջանում: Գնացքը Շուլին քաղաքից ուղևորվելիս է եղել Թայդուն: Վթարի պատճառը դեռևս անհայտ է: