World News

Էջմիածնում ընտրողի մոտ երկու քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն

Այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ընթացքում  Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտրախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է դիտորդ Արթուր Սաքունցը։ Հրապարակումն Արմավիրի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու»,- ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Հրազդանում գրանցված կրկնաքվեարկության դեպքին, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասում կրկնաքվեարկության ահազանգ է գրանցվել, ինչի վերաբերյալ ևս ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Читайте на сайте