World News

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է Մոսկվա

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին, ամերիկացի պաշտոնյայի երկօրյա այցը Ռուսաստանի մայրաքաղաքում պաշտոնապես կմեկնարկի երկուշաբթի:

«Նա գտնվում է Մոսկվայում», - ասել է դիվանագիտական աղբյուրը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ է պաշտոնյան ժամանելու:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ընդունել ամերիկացի առաջնորդի խորհրդականին՝ հավելելով, որ դա տեղի կունենա «ոչ վաղը»: Ինչպես ակնկալվում է, Բոլթոնի այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 23-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բոլթոնն անձամբ տեղեկացրել էր, որ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարելիք այցելության շրջանակներում մտադիր է անվտանգության հարցեր քննարկել:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Բոլթոնը հոկտեմբերի 24-ին մեկնելու է Ադրբեջան, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական անձանց հետ:

Читайте на сайте