World News

Էջմիածնում Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 ընտրատեղամասերում

Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10  տեղամասերում,  որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են:

Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված է 12 թեկնածու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը ստացել է 3497 ,Վարդան Առաքելյանը՝ 150.   Գագիկ Բաղրամյանը՝ 116,  Վազրիկ Գրիգորյանը՝  129 , Վահագն Թադևոսյանը՝ 57,  Սուրեն Թոփալյանը՝ 163,  Սուսաննա Մարգարյանը՝ 82,  Վահե Մովսիսյանը՝ 247, Սամվել Մուրադյանը՝ 401,  Սուրեն Մուրադյանը՝  1536, Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը՝ 85,  Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը՝ 219:

Տվյալները տրամադրել են ՔՊ թեկնածուի շտաբից, 13 տեղամասերի տվյալներ դեռևս ամփոփված չեն:

Читайте на сайте