World News

«Արսենալը» կամային հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Էմիրեյթսում» մրցեց «Լեսթերի» հետ ու հաղթեց 3:1 հաշվով:

 

Խաղի հաշվը բացեցին հյուրերի ֆուտբոլիստները: 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Բելյերինը:

 

Տանտերերը կամային որակների շնորհիվ կարողացան հաղթանակ կորզել` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ: Նախ հաշիվը հավասարեցրեց Մեսութ Օզիլը: Երկրորդ կեսում փոխարինման մտավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ու իր հաշվին դուբլ գրանցեց: Հատկապես գեղեղիկ ստցավեց հարձակվողի երկրորդ գոլը, որը խփվեց փայլուն հակագրոհից հետո:

 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրի Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Մեր ընտրանու խաղացողը լավ հանդիպում անցկացրեց ու փոխարինվեց 61-րդ րոպեին:

 

Այս տուրից հետո Էմերիի թիմը 21 միավորով 4-րդն է: «Լեսթերը» 12 միավորով 11-րդ տեղում է:

Читайте на сайте