World News

Բոլսոնարուն անիմաստ է համարում Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների պահպանումը

Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ անիմաստ է համարում Կուբայի հետ դիվանագիտական հարաբերություններ պահպանելը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Cibercuba պորտալին հղումով:

Ինչպես ընդգծում է պորտալը, բրազիլական Correio Braziliense թերթին տված հարցազրույցում Բոլսոնարուն հայտարարել է, որ Կուբան խախտում է մարդու իրավունքները: Նա քննադատել է «Mais Medicos» ծրագիրը, որով կուբացի բժիշկները մեկնում են աշխատելու Բրազիլիայի աղքատ ու խուլ շրջաններում:

Նրա խոսքով՝ բժիշկների աշխատավարձի երեք քառորդը գնում է Կուբայի կառավարության գրպանը, իսկ բուժաշխատողների երեխաներին թույլ չեն տալիս մեկնել Բրազիլիա իրենց ծնողների մոտ:

«Կարո՞ղ ենք մենք արդյոք պահպանել դիվանագիտական հարաբերությունները մի երկրի հետ, որն այդ կերպ է վարվում իր քաղաքացիների հետ», - ընդգծել է Բոլսոնարուն:

Читайте на сайте