World News

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կարող է նոր աշխատանք ունենալ

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարճատև դադարից հետո կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի:

 

AS-ը հայտնում է, որ իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան և նրան տեսնում է՝ որպես ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու:

 

Ներկայում ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պատասխանատուն Դեյվ Սարաչանն է, ում գլխավորությամբ ընտրանին պարտություններ է կրել Անգլիայից (0:3) և Իտալիայից (0:1): 

 

Հիշեցնենք, որ Լոպետեգին «արքայական» ակումբի մարզչական ղեկից հեռացվել է հոկտեմբերի վերջին:

Читайте на сайте