Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է ընդհանուր 5.500.000-ից ավելի դրամ
Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք արձանագրվել են նույն մարզում։ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ […]