World News

Հայազգի երգչուհի Քրիստինա Սին պատմել է հորից ստացած խիստ դաստիարակության մասին (տեսանյութ)

Ռուսական շոու բիզնեսի հայտնի երգչուհի, BlackStar լեյբլի նախկին անդամ Քրիստինա Սարգսյանը (նախկինում՝ Kristina Si), հարցազրույց է տվել «Нежный редактор» յութուբյան ալիքին՝ խոսելով կարիերայի ու անձնական կյանքի մասին:

Երգչուհին խոստովանել է, որ հայազգի հորից խիստ դաստիարակություն է ստացել:

«Հայրս մինչև իմ 17 տարեկան դառնալը թույլ չէր տալիս ինձ հանդիպել տղաների հետ: Իսկ տնից միայնակ դուրս էի գալիս միայն երաժշտական դպրոց գնալու համար: Բայց ես չէի տխրում, ինձ այդպես են դաստիարակել: Հայրս բավականաչափ խիստ էր ու թույլ չէր տալիս ժամանակը զուր վատնել, զբոսանքի գնալ: Այն ժամանակ ես նրանց թշնամի էի համարում, ասում էի, որ ցած կնետվեմ պատուհանից: Իսկ հայրս էլ ասում էր՝ «թռի'ր, երրորդ հարկ է, միայն ոտքդ կկոտրես»,-պատմել է Քրիստինան:


Նա նաև խոստովանել է, որ ամաչում է լեյբլի հետ համագործակցության տարիներին որոշ երգերի կատարման համար՝ դրանք «աղբ» անվանելով: Նա նշել է, որ երգերը կատարել է ստիպված՝ լեյբլի ղեկավարության դրդմամբ: 

 

Читайте на сайте