World News

Քենիայում իտալուհի կամավորի են առևանգել (լուսանկար)

Քենիայի ափերի մոտ զինված անձինք առևանգել են 23-ամյա իտալուհի կամավորի, գրում է La Repubblica օրաթերթը: Առևանգման մասին հայտնել է Քենիայի ոստիկանապետ Ջոզեֆ Բոյնեթը:


Առևանգումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Քիլիֆի քաղաքում՝ զինված հարձակման ժամանակ: Վիրավորվել է հինգ մարդ: Ըստ Բոյնեթի՝ հարձակման պատճառը և դրա պատասխանատուները հայտնի չեն:


Նախկինում նույնպես այդ տարածքում օտարերկրացիների առևանգման դեպքեր են գրանցվել:


Առևանգվածը Սիլվիա Ռոմանոն է, որը կամավորական աշխատանքով Քենիայում էր գտնվում երկրորդ անգամ:

Читайте на сайте