World News

Դոնալդ Թրամփը ներում շնորհեց Գոհաբանության տոնի հնդկահավին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետևելով  հաստատված ավանդույթին՝ ներում շնորհեց  Գոհաբանության տոնին սպիտակ տան համար նախատեսված հնդկահավին: Սպիտակ տուն է բերվում երկու հնդկահավ, բայց  հաղթող է ճանաչվում  մեկը:


Հնդկահավի ներման արարողությանը Թրամփն ասել է, որ սպիտակ տան կայքում քվեարկությունը կատարվել է բաց և արդարացի; «Դա արդար ընտրություն էր»,- ասել է Թրամփը՝ ներում շնորհելով հնդկահավին:


Նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին ամերիկյան ընտանիքներում հնդկահավը ավանդական ուտեստն է: ԱՄՆ-ի նախագահների կողմից ներում շնորհելը հին պատմություն ունի: Ըստ ավանդույթի՝ մոտավորապես 150 տարի առաջ  Աբրահամ Լինքոլն է  առաջինը հրաժարվել ուտել հնդկահավին,  քանի որ նրա երեխաները ընկերացել էին թռչունի հետ:  

Читайте на сайте