World News

Համացանցում է հայտնվել «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը:

YouTube-ում հրապարակված տեսանյութում լսվում է, որ Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող օդանավի օդաչուն դիսպետչերներին հայտնում է, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, բախվել է «նապաստակի» և որ դա որևէ կերպ չի խանգարի օդանավի անվտանգ թռիչքին:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն ավելի վաղ հաստատել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը: 

Մահացածի ինքնությունը հայտնի է, նա 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, մահացած տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:

Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է:

 



Читайте на сайте