Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ մոտեցել են իմ ենթաշտաբի պետին, զգուշացրել ինձ հետ չաշխատել. Ա. Աշոտյան (տեսանյութ)
Շատ դիպուկ բառ է՝ ափաշքյարա Նիկոլ Փաշինյանը խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, ավելին՝ սա միակ խախտումը չէ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և օգտագործել է վարչական ռեսուրսը: Ըստ նրա՝ ՀՀԿ իշխանության օրոք վարչապետը մինչև ժամը 18:00 քարոզչությամբ չի զբաղվել:
Ավելին, Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ մոտեցել են իր աջակիցներին, մասնավորապես ընկերոջը, որ իր նախընտրական ենթաշտաբի պետերից է, և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել: «Ես կհետևեմ ԿԸՀ-ի արձագանքին»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանը ընդդիմադիր կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը իրենից և Շարմազանովից ավելի շատ քննադատում էր Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանին և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, սակայն այսօր նրանք երկուսն էլ նույն պաշտոնին են։
«Կամ ժամանակին էր սուտ խոսում, այսինքն՝ այդ մարդիկ նկարիչ, քանդակագործ չեն, կամ էլ…Այդ մարդկանց այս բեմից ինչ ասես, չէր ասում, ինչումն է Նիկոլ Փաշինյանի ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես, չէր ասում։ Բա ինչի՞ ես նկարիչ պահել, ընկեր», – ասաց նա և նշեց, որ պետք է ասի, որ այն ժամանակ սուտ է ասել: