World News

Անկարան, Բաքուն ու Թբիլիսին խորացնում են ռազմական համագործակցությունը

Նոյեմբերի 21-ին Բաքում կայացած  եռակողմ հանդիպմանը  Թուրքիայի  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ասել է, որ  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: Նա հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է  Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը:


 Բաքվում անցկացված  հանդիպմանը, նրանից բացի մասնակցել են նաև  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չիչիբայան: Վերջինիս ասել է. «Տարածաշրջանում սպառնալիքներն աճում են, ինչը կարող ենք կանխել  միացյալ  ջանքերով»:


Ադրբեջանի  պաշտպանության նախարարը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե եռակողմ հանդիպմանը  քննարկել են տարածաշրջանի  հասարակական-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի  անվտանգությունը ապահովելու,  տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը աջակցելու  հարցեր:«Հանդիպմանը ևս մեկ անգամ  հայտարարվել է սահմանների անձեռնմխելիության և  երկրների ինքիշխանության մասին»,- ընդգծել է Հասանովը:  


Նրանք հաստատել են  2019-ի գործողությունների պլանը  ու  հանդիպման արդյունքներն ամփոփող արձանագրություն  ստորագրել:

Читайте на сайте