World News

Շրջանառության մեջ է դրվել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թ.թ. միջոցառումների ծրագրի նախագիծը

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

Դրանով նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թվականներին ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:

Մշակվել և հրապարակվել է նաև Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը:

Читайте на сайте