World News

Մոլորակի բնակչության կեսից ավելին դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Այսօր` դեկտեմբերի 21-ին, ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի 2018 թվականի առաջնության լսարանի վերաբերյալ արված իր աուդիտի ամփոփ տվյալները:

 

Ընդհանուր առմամբ հունիսի 14-ից հուլիսի 15-ն անցկացված մունդիալի խաղերին 3,572 մլրդ հեռուստադիտող է հետևել` աշխարհի` 4-ից բարձր տարիքի բնակիչների կեսից ավելին:

 

Տնային հեռուստատեսային լսարանը, ովքեր նվազագույնը մեկ րոպե են դիտել ԱԱ-2018-ի բոլոր խաղերից, կազմել է 3,262 մլրդ մարդ, ինչը ռեկորդ է համարվում աշխարհի առաջնության պատմության մեջ:

 

Այն դեպքում, որ ևս 309,7 մլն մարդ խաղերը դիտել են ոչ տնային պայմաններում, բայց` հասարակական վայրերում` բարերում, ռեստորաններում` ընդհանուր լսարանի թիվը բարձրացնելով 9,5%-ով:

 

Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականների միջև հուլիսի 15-ին կայացած խաղն ընդհանուր առմամբ 1,12 մլրդ մարդ է դիտել, որոնցից 884,37 մլն մարդ խաղերին հետևել է հեռուստացույցով, իսկ 231,82 մլն մարդ` ոչ տան պայմաններում:

Читайте на сайте