Հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առևտրի նկատմամբ. Հայկ Մարության
Հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ է լինելու մոտեցումը փողոցային ապօրինի առևտրի նկատմամբ:
Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նվազագույնի ենք հասցնելու այն, ինչը հնարավոր է անել ոստիկանության և քաղաքապետարանի ուժերով»,- նշեց քաղաքապետը:
Հայկ Մարությանի խոսքով՝ խնդրում կա երկու կողմ՝ օրինականության պահպանումը և սոցիալական խնդիրը, այնուամենայնիվ, նրա վստահեցմամբ՝ պայքարը խստացվելու է փողոցային առևտրի մասով:
Քաղաքապետը նշում է, որ օբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու չի վերանում փողոցային առևտուրը. «Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլև բացատրական կերպով, և դա մի փոքր ժամանակ է պահանջում մեզանից»: