World News

Ռեմսին համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կտեղափոխվի «Ինտեր»: Վստահեցնում է La Repubblica-ն:

 

Ֆուտբոլիստի գործակալը միլանյան ակումբի ներկայացուցչի հետ հանդիպել է ուրբաթ: Կողմերը համաձայնության են եկել խաղացողի պայմանագրի հարցում: Ուելսցին «Ինտերի» ֆուտբոլիստ կդառնա 2019 թվականի հուլիսի 1-ին:

 

Ըստ աղբյուրի` «ներաձուրիները» Ռեմսիին կվճարեն տարեկան 6-7 մլն եվրո աշխատավարձ:

 

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլը», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Читайте на сайте