World News

Ալլա Պուգաչովայի հոբելյանական համերգի տոմսերը սպառվել են վաճառքի առաջին իսկ ժամերին

Ալլա Պուգաչովայի հոբելյանական համերգի տոմսերը, որը նշանակված է 2019-ի ապրիլի 17-ին, սպառվել են վաճառքում հայտնվելուց հետո առաջին ժամերի ընթացքում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Կրեմլի պալատի տոմսարկղում հայտնված շուրջ հազար տոմսը անմիջապես վաճառվել է:

Ավելի վաղ Կրեմլի պալատի պաշտոնական էջում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Պուգաչովան հոբելյանական համերգով կներկայանա հանդիսատեսին: Տոմսերը վաճառքում են հայտնվել ուրբաթ:

Տոմսարկղից դժվարացել են հայտնել, թե արդյոք տոմսերի նոր խմբաքանակ կհայտնվի վաճառքում:

ՌԴ էստրադային երգչուհին 2010-ին հայտարարել էր համերգային գործունեությունը դադարեցնելու մասին և այս տարիներին մենահամերգ չի ունեցել: 2019-ի գարնանը լրանում է ռուսական էստրադայի պրիմադոննայի 70-ամյակը:

Читайте на сайте