World News

Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքը կրկին դադարեցվել է կասկածելի անօդաչու սարքի պատճառով

Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանում չվերթները կրկին հետաձգվել են նոր «կասկածելի անօդաչու սարքերի հայտնվելու» մասին լուրի ֆոնին:

Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ օդանավակայանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ մեկ այլ անօդաչուի մասին հաղորդում է ստացել, և իրենք ուսումնասիրում են միջադեպը, ինչով էլ պայմանավորված հետաձգել են չվերթները:

Նշվում է, որ որոշ օդանավեր պտույտներ են գործում օդանավակայանի տարածքում, քանի որ չեն կարող վայրէջք կատարել ներկա պահին:

Հիշեցնենք, որ նման միջադեպ էր տեղի ունեցել նախօրեին՝ դեկտեմբերի 20-ի գիշերը, երբ երկու անհայտ անօդաչու թռչող սարք էր հայտնվել օդանավակայանի տարածքում, որի հետևանքով կաթվածահար էր եղել օդանավակայանի աշխատանքը: Այսօր առավոտյան հաղորդվել էր աշխատանքի վերականգնման մասին:

Читайте на сайте