World News

Աբխազիայում երեք ռուսաստանցի զինծառայող է զոհվել

Զրահամեքենայի վթարի հետևանքով այսօր Աբխազիայում երեք ռուսաստանցի զինծառայող է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունը:


«Տեղակայման մշտական վայր տեղաշարժի ընթացքում ռազմական շարասյան կազմում գտնվող զրահամեքանաներից մեկը գլորվել է մոտակա կիրճը», - հաղորդել են ռուսաստանցի զինվորականները:


Վթարի առթիվ Հարավային զինվորական օկրուգում հատուկ հանձնաժողով է ստեղծվել:


«Որպես վթարի հնարավոր պատճառ հանձնաժողովի անդամները մատնանշում են մարդկային գործոնը, կամ զրահամեքենայի տեխնիկական անսարքությունը», - հաղորդում է «Ինտերֆաքսը»:


 

Читайте на сайте