World News

Իմ կյանքի հնարավորությունն եմ ստացել՝ տեղափոխվում եմ «Բարսելոնա». Բոատենգ

«Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը հրաժեշտ է տվել թիմակիցներին և տեղեկացրել, որ տեղափոխվում է «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Sky Sport-ը:

«Գիտեմ, որ դա ձեզ դուր չի գա, սակայն ես իմ կյանքի հնարավորությունն եմ ստացել, դրա համար էլ տեղափոխվում եմ «Բարսելոնա»: Եկել է ձեզ հրաժեշտ տալու ժամանակը»,- ասել է Բոատենգը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պայմանավորվածություն է ձեռք բերել «Սասուոլոյի» հետ: Կատալոնական ակումբը 2 միլիոն եվրոյի դիմաց կվարձակալի Բոատենգին, իսկ մրցաշրջանի ավարտից հետո կունենա ֆուտբոլիստի տրանսֆերը 8 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք:

Читайте на сайте