World News

L’Equipe. Ռաբիոն մտադիր է դատի տալ ՊՍԺ-ին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն դժգոհ է ակումբի ղեկավարության՝ իրեն երկրորդ թիմ ուղարկելու որոշումից:

L’Equipe-ն հաղորդում է, որ Ռաբիոն դիտարկում է փարիզյան ակումբին դատի տալու գաղափարը: 23-ամյա ֆուտբոլիստը մտադիր է դատարան հայց ներկայացնել այն հիմնավորմամբ, որ ՊՍԺ-ն թույլ չի տալիս կատարել իր աշխատանքը:

Կիրակի Ռաբիոն մարզվել է ՊՍԺ-ի երկրորդ թիմի կազմում: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ղեկավարությունն Ադրիեն Ռաբիոյին երկրորդ թիմ է տեղափոխել, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ադրիեն Ռաբիոն մտադիր է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ՊՍԺ-ից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Բավարիան» և «Չելսին»:

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ադրիեն Ռաբիոն մասնակցել է 14 հանդիպման, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Читайте на сайте