World News

Ռուսաստանում բժիշկները հաջողությամբ հեռացրել են 59-ամյա տղամարդու 7.5 կգ քաշ ունեցող ուռուցքը

Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանի բժշկական կենտրոններից մեկում բժիշկները հեռացրել են 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերված և մոտ 7.5 կգ քաշ ունեցող ուռուցք, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուռուցքը, որը բժիշկներն անվանել են «ահռելի», նման մեծ չափի հասել էր ընդամենը կես տարում:

Հայտնի է, որ վիրահատությունն անցել է բավականին հաջող: Աղբյուրը չի նշում, թե հիվանդի որ օրգանի վրա է հայտնաբերվել ուռուցքը: 

Նշվում է, որ ներկայում տղամարդը կազդուրվում է, սպասվում է, որ մոտ ապագայում նրան դուրս կգրեն հիվանդանոցից և նա կշարունակի բուժումն ամբուլատոր պայմաններում:

Читайте на сайте