World News

ԱՄՆ-ում Մոնտանա նահանգը 1 տրլն դոլարով Կանադային վաճառելու խնդրագիր է ներկայացվել

Միացյալ Նահանգների պետական պարտքը հասել է 22 տրիլիոն դոլարի: Պարտքի չափը նվազեցնելու համար ամերիկացի Իեն Համոնդը Change.org կայքում ներկայացրել է խնդրագիր, որն ամերիկյան իշխանություններին կոչ է անում 1 տրլն դոլարի դիմաց Մոնտանա նահանգը վաճառել հարևան Կանադային:

Ինչպես նշում է nypost.com-ը, այս առաջարկը շատերին է դուր եկել: Խնդրագիրը ստորագրել է ավելի քան 11 500 մարդ:

Խնդրագրում նշվում է, որ «ԱՄՆ-ի պետական պարտքը շատ մեծ է, իսկ Մոնտանա նահանգն «անպետք» է, ուստի՝ այն կարելի է վաճառել Կանադային՝ ասելով, թե այնտեղ կուղբեր կամ ինչ-որ այլ բաներ կան»:

Մոնտանա նահանգի օրենսդիրները ներկայում աշխատում են նահանգի վաճառքն առաջարկող օրինագծի մշակման շուրջ:

Ավելի ուշ խնդրագրի հեղինակը խոստովանել է, որ իր առաջարկի համար այսպիսի մեծ աջակցություն չէր ակնկալում:

Читайте на сайте