World News

Խոշոր հարկատուների հետ հանդիպել եմ, և այդ հանդիպումները կլինեն պարբերաբար. եղել է նաև համագործակցության առաջարկ. Աննա Հակոբյան

Խոշոր հարկատուների հետ հանդիպել եմ, և այդ հանդիպումները կլինեն պարբերաբար.  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Հանդիպման նպատակն «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ներկայացնելն է՝  ոլորտները, առանձին ծրագրերը: Առաջարկել եմ նաև ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որ այդ գումարը կարողանանք ձևավորել: Դա եղել է համագործակցության առաջարկություն»,- ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ կարևոր են այդ հանդիպումները. «Ինչքան գիտեմ, բոլոր խոշոր կազմակերպություններն ունեն ռազմավարություն՝ տարվա մեջ նվիրատվություն անելու  որևէ հիմնադրամի, և մեզ համար կարևոր էր, որ այդ կազմակերպություններն առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան իրենց հիմնադրամների մասին և տարվա բյուջեն ձևավորելիս, եթե ունեն որևէ չափով գումար որևէ հիմնադրամի փոխանցելու համար, իմանան, թե իրենք ինչով են զբաղվում: Գուցե կկարևորեն ծրագրերից մեկը և այդ գումարը կնվիրաբերեն «Իմ քայլը»  հիմնադրամին և ոչ թե մեկ այլ հիմնադրամի»,-ասաց նա:

Читайте на сайте