World News

Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի մասով ստուգումներ անել. ԱԱԾ տնօրենը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի մասով իրականացնել ստուգումներ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված էլ լինեն ստուգումներ:

«Եթե կլինեն փաստեր, եթե այս կամ այն անձի արարքներում առկա կլինի հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ»,- ասաց նա:

Ճշտող հարցին` չկա՞ Տեր-Պետրոսյանի մասով որևէ չարաշահում, թեկուզ տնտեսական մասով, նա պատասխանեց. «Աշխատում են, եթե լինեն, կհարուցվեն»:


Ամալյա Առաքելյան

Читайте на сайте