Կարող է և գաղտնալսում են. Վանեցյանը՝ իրեն կրկին գաղտնալսելու հնարավորության մասին
Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ինչ փուլում է գտնվում իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը:
Վանեցյանը նշեց, որ գործը ՀՔԾ տիրույթում է, և որ ինքը չի կարող մանրամասներ հայտնել:
Հարցին՝ այլևս չե՞ն գաղտնալսում ԱԱԾ տնօրենին, Վանեցյանը պատասխանեց. «Կարող է և գաղտնալսում են»:
Հարցին՝ ԱԱԾ-ն մեզ գաղտնալսո՞ւմ է, նա ասաց, «Ընդհանրապես լրագրողներ չեն գաղտնալսվում»:
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ գաղտնալսման գործով մեկ անգամ է հարցաքննվել: «Կարծում եմ` անհրաժեշտություն կլինի էլի հարցաքննվելու, եթե կլինի, պատրաստ եմ»,- ասաց նա և նշեց, որ իր նկատմամբ քննչական գործողություն էլ է կատարվել, հեռախոսի ողջ պարունակությունն ամբողջությամբ վերծանվել է, բոլոր արխիվային տվյալները հանվել է:
Ամալյա Առաքելյան