World News

Բրեյք դանսը կարող է որպես մարզաձև ընդգրկվել 2024-ի Օլիմպիական խաղերում

Բրեյք դանսն առաջարկել են ներառել Փարիզի 2024-ի Օլիմպիական խաղերի ցանկում: Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին հայտնում են կազմակերպիչները:

Նրանց խոսքով՝ բրեյք դանսը մեկն է 4 մարզաձևից, որոնք կազմակերպիչները կներկայացնեն Միջազգային օլիմպիական կոմիտեի քննարկմանը: Մյուս երեքն են սերֆինգը, լեռնամագլցումն ու սքեյթբորդով սահքը, որոնց բոլորի դեբյուտը կկայանա Տոկիո 2020-ի ժամանակ:

Բրեյք դանսը 2018-ին ներառվել է Բուենոս Այրեսում կայացած Երիտասարդական օլիմպիական խաղերում:  

ՄՕԿ-ն այս առաջարկը կքննարկի և վերջնական որոշման մասին կհայտարարի մինչև 2020-ի դեկտեմբերը:

Читайте на сайте