ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց
Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է, ինչ չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի ընդհանուր թուլություն, տեղաշարժվում է դժվարությամբ, պարբերաբար ունենում է փսխումներ և արյունահոսություն: Ըստ նրա՝ քաղաքացիական հիվանդանոցից դուրս է գրվել առանց բուժումն ավարտելու։ Նրան առաջարկել են ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որից հրաժարվել է նախկինում այնտեղ պատշաճ բուժում չստանալու պատճառաբանությամբ: Արթուր Վարդանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր նախընտրած բժշկի մոտ իր բուժումը կազմակերպելու հարցում: