World News

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ մերկ այցելու է մտել

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի այցելուներից մեկը հանվել է և գրեթե մերկ քայլել սրահներով և դուրս եկել պատկերասրահից: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ` իրավապահներին պատմել է ականատեսներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ` ականատեսը պատմել է, որ տղամարդը եղել է միայն ներքնաշորով, մարմինը պատված է եղել ոսկեգույն ներկով: Ըստ նրա` մերկ տղամարդը շատ արագ անցել է մի քանի սրահով, ավելի երկար նա կանգնել է Միխայիլ Վրուբելի «Երազների թագուհին» կտավի առջև:  

Ոստիկանությունը, տեղեկատվության հիման վրա, պարզում է դեպքի հանգամանքները:

Читайте на сайте