ԱՄՆ-ում աղջիկն այգում կորած ընկերոջը գտել է սոցցանցի միջոցով
Ամերիկյան The Walt Disney World Park-ում Բրիտանի Բլեյքը կորցրել է ընկերոջը` Ռեգորի Տուրկոյին, և գտել միայն երեք ժամ անց` սոցիալական ցանցի օգտատերերի օգնությամբ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` աղջիկը պատմել է, որ ընկերոջը չի կարողացել գտնել, քանի որ տղայի հեռախոսի մարկոցը նստել է: Բլեյքը սոցիալական ցանցում հաղորդագրություն է թողել` հրապարակելով իրենց համատեղ լուսանկարը:
Մի քանի ժամվա ընթացքում 1500-ից ավելի օգտատեր մեկնաբանել է գրառումը, ոմանք տեղի ունեցածը կատակ են համարել, ոմանք խորհուրդներ են տվել` ինչպես գտնի տղային և որ անհրաժեշտ է հանդիպման վայրը նախօրորք պլանավորել:
Երիտասարդը հայտնաբերվել է այգու դռները փակվելուց մի քանի րոպե առաջ, նրան ճանաչել են հագած վերնաշապիկի միջոցով: