World News

Թուրքիայի ԱԳՆ-ից պատասխանել են Չեխիայի նախագահի՝ Էրդողանին ուղղված մեղադրանքներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը մեկնաբանել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունները, որոնցով նա մեղադրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:

Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Աքսոյը Չեխիայի նախագահի խոսքերն անվանել է անընդունելի և ստահոդ՝ շեշտելով, որ այդ պնդումները «որևէ հիմք չունեն»:

Աքսոյը նշել է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հետ ԻՊ-ի դեմ համատեղ գործողություններում վնասազերծվել է 4000 ԻՊ-ական:

«Չմոռանանք, որ վճռական պայքար տանելով ահաբեկչության դեմ՝ Թուրքիան միևնույն ժամանակ ապահովում է Եվրոպայի անվտանգությունը», - ասել է ԱԳՆ խոսնակը:

Читайте на сайте