World News

Oculus-ը վիրտուալ իրականության նոր սաղավարտ է ներկայացրել 

Ամերիկյան Oculus ընկերությունը ներկայացրել է Rift S վիրտուալ իրականության նոր սերնդի սաղավարտը: Նորագույն սարքավորումը համալրված է վերահսկման համակարգով և ներկառուցված աուդիոհամակարգով:    

Ինչպես գրում է The Verge պարբերականը, սաղավարտը ներկայանում է էկրանների առավել բարձր կետայնությամբ՝ 1280×1440 պիքսել յուրաքանչյուր աչքի համար:

Հայտնի է, որ նորույթի ստեղծման գործընթացին մասնակցել են Lenovo ընկերության մասնագետները: Դա թույլ է տվել արագացնել արտադրությունը, ինչպես նաև կատարելագործել դիզայնը:

Ստեղծողները նոր արտադրանքը գնահատել են 399 դոլար: Այն պաշտոնապես հասանելի կդառնա այս գարնանը: Oculus-ի ականաջակալները համակարգչին միանալու կարիք ունեն աշխատելու համար:

Читайте на сайте