World News

ԱՄՆ-ում շունը հիվանդանոցի մահճակալի մոտ նստած շարունակել է սպասել մահացած տիրոջը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում Մուզ անունով երեքամյա շունը հիվանդանոցի մահճակալի մոտ նստած շարունակել է սպասել մահացած տիրոջը։ Այս մասին հայտնում է NorthStar Pet Rescue կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամավորական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

Կամավորների փոխանցմամբ՝ կենդանին շատ ծանր է տանում տիրոջ մահը:

«Նա նստել էր տիրոջ մահճակալի մոտ և սպասում էր նրա վերադարձին։ Նա չգիտեր, որ իր «հայրն» այլևս չկա»,- ասել են նրանք։

Այժմ կենտրոնի աշխատակիցները շան համար հոգատար տեր են փնտրում, որը կենդանուն նույնքան սիրով և ջերմությամբ կշրջապատի, որքան նախորդ տերը։

Читайте на сайте